Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 մարտի, 2025 թ.

Թուրքիան` Սիրիայում ռուսական ռազմաբազաների ճակատագրի մասին

370
Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ., 22:43
Թուրքիան` Սիրիայում ռուսական ռազմաբազաների ճակատագրի մասին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ Սիրիայում ռուսական ռազմակայանների հետ կապված իրավիճակը ժամանակի ընթացքում «ճիշտ» կլուծվի։
Ռուսաստանը բաց է սիրիական նոր իշխանությունների հետ կառուցողական երկխոսության համար, այդ թվում՝ ռուսական ռազմակայանների գործունեության վերաբերյալ, որոնց կարող է ժամանակավորապես հատկացնել հումանիտար կենտրոնների լրացուցիչ դերը, ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ-ն։ Սիրիայի նոր իշխանությունները բանակցություններ են վարում Ռուսաստանի հետ երկրում նրա ռազմակայանների առկայության շուրջ, սակայն վերջնական ձևաչափը դեռևս պարզ չէ, ասել է երկրի պաշտպանության գերատեսչության նոր ղեկավար Մարհաֆ Աբու Կասրան։
«Մենք իրավունք չունենք խոսելու Սիրիայի ժողովրդի անունից, Սիրիայի կառավարության անունից: Ներկայում որոշումը կայացնում է Սիրիայի կառավարությունը և սիրիացի ժողովուրդը»,- ասել ա Հաքան Ֆիդանը: