Մոնթեբելլոյի Ցեղասպանության հուշարձանը պատմական կոթողների շարքում ներառելու դիմում է ներկայացվել
![]() Դիմում է ներկայացվել Մոնթեբելլոյի Ցեղասպանության հուշարձանը պատմական կոթողների շարքում ներառելու համար․ «Քալիֆորնիոյ Հայկական օրէնսդրական համախմբումը կը տեղեկացնէ, թէ իր անդամներէն 36-ին ստորագրութիւնը կրող նամակ մը յղուած է Նահանգային պատմական հարստութիւններու յանձնաժողովին՝ խնդրելով, որ Հայոց Ցեղասպանութեան յիշատակին նուիրուած Մոնթեպոլլոյի յուշարձանը դրուի Քալիֆորնիոյ նահանգային կոթողներու ցանկին վրայ։ Նամակին մէջ կը շեշտուի, որ հայկական եկեղեցիի գմբեթը յիշեցնող եւ արդիական ոճով կառուցուած յուշարձանը 1968էն ի վեր դարձած է Հայոց Ցեղասպանութեան զոհերը ոգեկոչելու վայր մը՝ աւելցնելով, որ անիկա հանրային տարածքի մը վրայ կառուցուած՝ Հայոց Ցեղասպանութեան առաջին յուշարձանը կը հանդիսանայ։ Նամակը կարդալու համար այցելել կայքէջը։ Նշենք, որ Քալիֆորնիոյ Հայկական օրէնսդրական համախմբումի անդամներուն թիւը վերջերս հասած է 50ի եւ անոր նոր ղեկավար ընտրուած է Քալիֆորնիոյ խորհրդարանի անդամ Ճան Հայրապետեան»։ |

Մահացել է Դավիթ Մուրադյանը
8712:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
84418.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
21917.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22417.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24117.10.2026, 15:06
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
20616.10.2026, 00:18
