Արցախից տեղահանվածների աջակցությունը կնվազի և կվերաբերվի կոնկրետ թիրախային խմբերին
Սոցիալական հարցերի նախարար ՆԱրեկ Մկրտչյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին Արցախից տեղահանված անձանց տրվող դրամական աջակցությունը կկազմի 50 հազար դրամ և 40+10 ծրագիրը կգործի մինչև մարտ։ «Արդեն ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում աջակցության չափը կնվազի և կկազմի 40 հազար դրամ և այն կստանան կոնկրետ խմբեր՝ անչափահասները կամ 18 տարին լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիները, 63 տարեկանից բարձր տարիքի անձինք, կերակրողին կորցրածները և 1-ին ու 2 -րդ խմբի հաշմանդամություն ունեցողները։ Այսինքն այս սոցիալական խմբերից դուրս գտնվող մյուս անձինք մարտից այլևս դրամական աջակցություն չեն ստանա»,- ներկայացրեց նախարարը։ 2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը կշարունակվի 30,000 դրամի չափով՝ վերևում նշված շահառուների խմբերի համար։ Եթե ԼՂ հայրենակիցներն արդեն իսկ օգտվում են 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից, ապա 2025 թ․ նոր դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չեն ունենա։ |
«Շենքերի վրա նոր անցքեր չենք անելու, հներն ենք բացում»․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
6712:36«549 մլն 706 հազար դրամ կծախսվի Երևանի ամանորյա միջոցառումների և ձևավորման աշխատանքների համար»․ Սուրեն Գրիգորյան
6512:00Արմեն Ղազարյանը (Պզո) արդարացվել է
6811:48«Ինչպե՞ս էր մասնավորի ձեռքում տրանսպորտը շահույթով աշխատում, իսկ համայնքային դառնալուց հետո՝ վնասով»․ Արմենակ Դանիելյան
7711:36Սուրեն Գրիգորյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6611:18«Եթե ԱՄՆ-ն կրճատի օգնությունը, Ուկրաինան կարող է պարտվել». Զելենսկի
17311:00