Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ.

«Հայկ Ղալումյանի համար հեռանկար է բացվում». Ոսկան Սարգսյան

60
Այսօր, 11:48
«Հայկ Ղալումյանի համար հեռանկար է բացվում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը իր հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանին ՊԵԿ նախագահ կդարձնի՞
Երկու տարի առաջ Իջևանում Հայկ Ղալումյանի մտերիմներից մեկի հետ զրույցի ժամանակ վերջինս ասաց, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը շատ է ցանկանում դառնալ ՊԵԿ նախագահ, քանի որ նրան հրապուրում է հարկային, մաքսային եկամուտները վերահսկող այդ պաշտոնը։ Աղբյուրն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում իր դասընկեր, իր հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանին ՊԵԿ նախագահ դարձնել, որովհետև այդ պաշտոնին նշանակելու «քվոտան» պատկանում է Սորոսի հիմնադրամի Հայաստանի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանին։ ՊԵԿ նախագահի պաշտոնից Ռուստամ Բադասյանի ազատվելուց հետո Հայկ Ղալումյանի համար հեռանկար է բացվում։ Հայկ Ղալումյանը որպես Տավուշի մարզպետ առանձնակի հաջողություններ չունի, Տավուշի մարզպետարանը դարձրել է Իջևանի մարզպետարան․ մարզպետարանում նեղ կազմով պարբերաբար խորհրդակցություններ է անում, սակայն մարզում պետական և սուբվենցիոն շատ ծրագրեր ձգձգվում կամ ձախողվում են, մարզի հանրակրթական դպրոցներում ցածր է կարգապահությունը և այլն։ Մարզպետ Հայկ Ղալումյանի պաշտոնավարման օրոք Տավուշի մարզպետարանում 2 նորամուծություն է եղել՝ մարզպետարանը այլևս կոչում են Տավուշի մարզպետի աշխատակազմ և մարզպետարանի շենքի մուտքի մոտ ուղեփակոց են դրել»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան