Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ.

«Պատրաստ եմ Հայկ Մարությանի հետ բանավիճել»․ Տիգրան Ավինյան

91
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2024 թ., 14:06
«Պատրաստ եմ Հայկ Մարությանի հետ բանավիճել»․ Տիգրան Ավինյան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը անհիմն համարեց ընդդիմադիրների մեղադրանքը՝ քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ կապված․ «Եթե անվանում եք թանկացում, ձեր պաստառների վրա 300 դրամի կողքին «մինչև» բառն էլ գրեք, որ ազնիվ լինի։ Պետք է ընդունենք, որ տրանսպորտային միջոցներն էլ են այսօր ավելի թանկ, նույնն է, որ ասենք՝ «06»-ն ու «Մերսեդես»-ը պահելը նույն ծախսն է։ Տրանսպորտային միջոցը թանկ է, նրանից օգտվելն էլ պետք է թանկ լինի»,- ասաց Գալջյանը։ Անդրադառնալով ընդդիմության, մասնավորապես նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ տրանսպորտի ուղեվարձը չթանկացնելու առաջարկներին, նշեց․ «Ասում եք՝ Հայկ Մարությանին հանեցիք, որ հետը չբանավիճեք։ Թող գար, հետը կբանավիճեինք։ Սուրեն Գրիգորյանը Հ1-ի եթերում իրեն բանավեճի է հրավիրել, թող գնա իր փաստարկները ներկայացնի»։
Տիգրան Ավինյանը ևս պատրաստակամություն հայտնեց բանավիճել Հայկ Մարությանի հետ՝ ասելով․ «Պատրաստ եմ ձեր խմբակցության քաղաքական առաջնորդի հետ որևէ ֆորմատով, որևէ ժամի, որևէ տեղում բանավիճել այս հարցի շուրջ»,- նշեց Ավինյանը։