Ճամբարակում բախվել են Mercedes-ն ու առանց հաշվառման համարանիշի Gaz 52 բեռնատարը. կա զոհ
405
Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2024 թ., 21:24
![]() Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում բախվել են առանց համարանիշի Gaz 52 մակնիշի բեռնատարն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշին, կոտրել սյուներից 2-ը, ինչի հետևանքով երկաթե արգելապատնեշը մխրճվել է ավտոմեքենայի մեջ: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը տեղում մահացել է: Բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: ![]() ![]() |

Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
144Երեկ, 23:30
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի Ջիզան նավահանգստին
217Երեկ, 22:25
Դավթաշենի կամրջի տակ կնոջ դի է հայտնաբերվել
166Երեկ, 21:54
Գերմանիայում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
249Երեկ, 17:01
11 տարեկան աշակերտը սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
120Երեկ, 14:06
Ողբերգական դեպք՝ Երևանում
115Երեկ, 10:48


