68-ամյա տղամարդու սպանության վարույթով ձերբակալվել է Նոր Դվին բնակավայրի 56-ամյա բնակիչը
![]() ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ 2024թ․ նոյեմբերի 10–ին 68-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ 2024թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 20:10-ին, շտապօգնության խումբը ահազանգով մեկնել է Աէրացիա թաղամաս, որտեղ գործող սուպերմարկետի դիմաց՝ փողոցում, հայտնաբերվել է հիշյալ տղամարդու դին: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվել է սպանված տղամարդու ինքնությունը, ում գլխի հետին գագաթային հատվածում հայտնաբերվել է արնանման հետքով վնասվածք։ Համաձայն դատաբժիշկ-փորձագետի հայտարարության՝ վնասվածքը առաջացել է բութ առարկայի ներգործության հետևանքով: Իրականացված քննչական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Արարատի մարզի Նոր Դվին բնակավայրի բնակիչ է՝ ծնված 1968թ․։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ․ նոյեմբերի 10-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Շենգավիթ վարչական շրջանում գործող սուպերմարկետի մոտ 68 և 56-ամյա տղամարդկանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս փայտե մահակով հարվածել է 68-ամյա տղամարդու գլխին և հեռացել դեպքի վայրից։ Հարվածի արդյունքում ստացած մարմնական վնասվածքից տղամարդը մահացել է։ Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Նոր Դվին բնակավայրի բնակիչը ձերբակալվել է։ |

Ինչպես են երեխային դուրս հանում շրջված ավտոմեքենայից (տեսանյութ)
8311:12
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
8410:54
Ուկրաինան հարվածներ է հասցրել Ozon-ի պահեստներին (տեսանյութ)
14309:34
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող՝ ամերիկյան Mondelez International-ի ևս մեկ գործարանի
32701:00
Մալաթիա-Սեբաստիայի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին
133Երեկ, 14:06
Հերթական ողբերգական դեպքը՝ բանակում. զինծառայող է մահացել
143Երեկ, 12:00
