17-ամյա տղայի սպանության հանգամանքները պարզվել են
![]() Իրավապահները պարզել են նոյեմբերի 8-ին Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Տ-ի սպանության դեպքի որոշ հանգամանքներ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վիճաբանություն-ծեծկռտուքը, որն ավարտվել է սպանությամբ, տեղի է ունեցել Նոր Խարբերդի գերեզմանների մոտ․ վիրավորը թոքի մասում սուր կտրող-ծակող առարկայի հարված է ստացել ու տեղափոխվել «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է։ Վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև դանակահարողի ինքնությունը, ում նկատմամբ արդեն քրեական հետապնդում է հայտարարվել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
144Երեկ, 23:30
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի Ջիզան նավահանգստին
217Երեկ, 22:25
Դավթաշենի կամրջի տակ կնոջ դի է հայտնաբերվել
166Երեկ, 21:54
Գերմանիայում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
249Երեկ, 17:01
11 տարեկան աշակերտը սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
120Երեկ, 14:06
Ողբերգական դեպք՝ Երևանում
115Երեկ, 10:48
