Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2024 թ.

«Գյումրիում ստվերային կառավարման դեպքեր են արձանագրվել»․ ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյան

53
Այսօր, 13:06
«Գյումրիում ստվերային կառավարման դեպքեր են արձանագրվել»․ ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյան

«Իրավիճակը փրկելու համար մենք պատրաստ եք գնալ արտահերթ ընտրությունների»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։
Նշենք, որ Գյումրու ավագանու այսօր հրավիրված արտահերթ նիստը չի կայացել՝ քվորումի բացակայության պատճառով: Խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը հայտնեց, որ երկշաբաթյա ժամկետում ավագանին եթե չկարողանա նիստ հրավիրել և քաղաքապետ ընտրել՝ կլուծարվի: Իսկ ինչպես հայտնի է ՔՊ-ն հակված չէ գործող ավագանու կազմից քաղաքապետ ընտրելու:
Լրագրողների հետ զրույցում Քնարիկ Հարությունյանը նաև որոշ մանրամասներ հայտնեց․ «Ի սկզբանե կոալիցիոն հուշագիր է ստորագրվել «Բալասանյան» դաշինքի հետ և ունեինք պայմանավորվածություն՝ կադրային քաղաքականություն իրականացնելու և նաև որոշումները երկուստեք ընդունելու։ Տարիների ընթացքում այդ պայմանավորվածությունները չպահվեցին և արձանագրվեցին ստվերային կառավարման դեպքեր «Բալասանյան» դաշինքի կողմից»,-ասաց Քնարիկ Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում

«Գյումրիում ստվերային կառավարման դեպքեր են արձանագրվել»․ ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյան