Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2024 թ.

«Մուշական թաղամասում ստորգետնյա ջրերը լցվում է տների նկուղները». Արմենակ Դանիելյան

52
Այսօր, 13:18
«Մուշական թաղամասում ստորգետնյա ջրերը լցվում է տների նկուղները». Արմենակ Դանիելյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները շրջայց են կատարել Էրեբունի վարչական շրջանում՝ վերհանելով թաղամասի խնդիրները:

Խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Հրատապ և անհապաղ լուծման կարիք ունեցող խնդիրներ Էրեբունի շրջանի Մուշական թաղամասում կամ երևանցիներին հայտնի Շորբուլախում։

Ստորգետնյա ջրերը, կամ հունը ծածկված գետը բարձրանում և լցվում է տների նկուղները, խոնավեցնում մարդկանց տան հատակն ու պատերը։

Երևանի քաղաքապետարանի պատկան պատկան մարմիններ, հիշեցնեմ, որ այս թաղամասը նույնպես մաս է կազմում Երևանին և այն մայրաքաղաքի թաղամասերից մեկն է։

Երևանի քաղաքային 9%֊անոց իշխանություններ, ասում էիք՝ ասե՛ք, կանենք, ասված է՝ դե՛ արեք»։