Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2024 թ.

«Պարոնայք ՔՊ-ականնե՛ր, ձեր ներկայացրած թվերի մեջ էլ եք խճճվել». Արշակ Սարգսյան

60
Այսօր, 13:36
«Պարոնայք ՔՊ-ականնե՛ր, ձեր ներկայացրած թվերի մեջ էլ եք խճճվել». Արշակ Սարգսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսկ որտե՞ղ է թաքնված 550.000 ուղևորների և 304.533 ուղևորների տարբերությունը, որը կազմում է օրական 245.467 ուղևոր կամ օրական 24.546.700դրամ։
Ստվերը ստվերում էլ մնում է։
Իրականում քաղաքային իշխանությունը օրական ուղևորափոխադրումների քանակը հաշվել էր օրական 550.000 ուղևոր: Թե որտե՞ղ կորավ այդ թիվը, դա հաջորդիվ։
Հայկ Կոստանյանի այսօրվա հրապարակած տվյալներով՝ 1 շաբաթում հավաքագրվել է 213.173.300 դրամ, որից 57.802.200 դրամը էլեկտրոնային վճարումներով։
Այսինքն՝ իրենց հաշվածով օրական օգտվում է 304.533 ուղևոր, որից 82.574-ը՝ էլեկտրոնային վճարումով։
Արձանագրենք, որ էլեկտրոնային համակարգից օգտվում է միայն 27% ուղևորներ, որը համարվում է ձախողում։
Բայց իրենց իսկ կողմից ներկայացրած մյուս տվյալով՝ 550.000 ուղևորների դեպքում ստացվում է, որ էլեկտրոնային համակարգից օգտվում է 15%-ը։
Պարոնայք ՔՊ-ականնե՛ր, դուք ձեր իսկ ներկայացրած թվերի մեջ էլ եք խճճվել։
«Մայր Հայաստանը» դեմ է թանկացմանը և պայքարում է դրա դեմ»։

Աղբյուրը`   Արշակ Սարգսյան