Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի Ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի՛ գյումրեցիներ, 2021 թվականին Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձեզ ներկայացրեց քաղաքի զարգացման մեր ծրագիրը, որը սակայն չստացավ ընտրողների մեծամասնության վստահության քվեն, «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրությունների արդյունքով զբաղեցրեց 2-րդ տեղը։ Մենք խոնարհաբար ընդունեցինք ձեր քվեարկության արդյունքները և ձեր կողմից ամենաշատ քվեն ստացած ուժի ներկայացուցչին ընտրեցինք քաղաքապետ՝ ինքներս էլ քաղաքի կառավարման որոշակի պատասխանատվություն ստանձնելով։ «Բալասանյան» դաշինքի հետ մեր հետագա համագործակցությունը սակայն չստացվեց, կամ գոնե չստացվեց այնպես, ինչպես մենք էինք ուզում ու ինչպես ավելի շահեկան կլիներ քաղաքի համար, և մենք խզեցինք կոալիցիոն համագործակցության հուշագիրը՝ մտադրված լինելով ծառայել համայնքին արդեն ընդդիմադիր դիրքերից մինչև գործող ավագանու պաշտոնավարման ժամկետի ավարտը։ Աղբյուրը` Քնարիկ Հարությունյան |
«Արդյո՞ք Թրամփն ունի «կախարդական փայտիկ»․ ժամանակը ցույց կտա»»․ Դավիթ Կարապետյան
1903:12«Սպիտակ տունը նոր ռազմավարություն է որդեգրելու, որն ունենալու է գլոբալ և ռեգիոնալ հետևանքներ»․ Գարիկ Քեռյան
2902:30«Վրաստանի դեսպանի արձագանքը միանգամայն ողջունելի է»․ Հակոբ Բադալյան
4900:36«Պատերազմի արագ ավարտը՝ կորուստ է Ուկրաինայի համար»․ Զելենսկի
8400:00«Թրամփի հայտարարությունը արժանի է ուշադրության»․ Պուտին
85Երեկ, 23:42Պուտինը շնորհավորել է Թրամփին (տեսանյութ)
127Երեկ, 23:18