Էլեկտրամոբիլներ ձեռք բերելու պատրվակով հափշտակել են շուրջ 46 միլիոն դրամ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է տարվում՝ քաղաքացիներից խարդախությամբ գումարներ հափշտակելու հերթական մեխանիզմի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ Մի շարք քաղաքացիներ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2024թ․ մայիս-հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող, ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով զբաղվող «ԲՄ ՄՈԹՈՐՍ» ՍՊ ընկերության աշխատակիցները, այլ երկրից իրենց համար ավտոմեքենա ձեռք բերելու պատրվակով, տարբեր չափերի գումարներ են վերցրել իրենցից, սակայն ավտոմեքենաները նախատեսված ժամկետներում չեն հանձնվել իրենց և գումարները չեն վերադարձվել։ Հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել են մեկ վարույթում: Ութ անձ ճանաչվել է տուժող: Այդ հայտարարություններում նշված կոնտակտային տվյալներով անձինք կապ են հաստատել ընկերության ներկայացուցիչների հետ և, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ընկերության՝ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող գրասենյակում քաղաքացիների և ընկերության տնօրենի միջև կնքվել են պայմանագրեր։ Համաձայն դրանց՝ ընկերությունը պարտավորվել է, որպես կանոն, 2,5 ամսվա ընթացքում Չինաստանից այդ անձանց համար ներկրել և նրանց հանձնել վերջիններիս կողմից պատվիրված մակնիշի էլեկտրամոբիլներ, իսկ պատվիրատու անձինք մինչ այդ պետք է վճարեն սահմանված արժեքի շուրջ 70 տոկոսի չափով կանխավճար։ Նախաքննությամբ պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվության ընկերության գործունեության արդյունքում դեռևս նախաքննությանը հայտնի 8 տուժողներին, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 46․182․787 ՀՀ դրամի գույքային վնաս։ Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ՍՊ ընկերության տնօրենին և աշխատակցին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև՝ տուժածների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է ընկերությունների կամ առանձին անհատների հետ նման գործարքներ կնքելուց առաջ հավաստիանալ նրանց վստահելիության մեջ, իսկ այն անձանց, որոնք կարող են տուժած լինել «ԲՄ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ի գործունեության հետևանքով, դիմել իրավապահ մարմիններին։ |
«Շատ շուտ պարզեցի, որ «փրկիչը» շարքային սուտասան էր». Արամ Մանուկյան
4101:06«Ալիևը փակուղու առջև է, Ադրբեջանը՝ «Սիրիա» դառնալու հավակնորդ». Արթուր Գևորգյան
5500:24Պուտինը կարգադրել է օտարերկրյա դիմորդների համար ռուսաց լեզվի միասնական քննություն մշակել
87Երեկ, 23:06Ռուսական զորքերը 2024-ին ավելի քան 420 հազար զինվոր են կորցրել
133Երեկ, 22:19Սախալինի բնակիչը վիճակախաղով շահել է 1 միլիարդ ռուբլի
114Երեկ, 21:54«3-4 հազարամյա ժողովուրդը դաժան աղետից հետո էլ շարունակում է միայն հուսալ». Վահրամ Աթանեսյան
85Երեկ, 20:48