««ARMSAT-1» արբանյակի 8 միլիոն դոլարանոց ձախողված նախագիծը վերածվել է կոռուպցիոն սկանդալի». Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի կոռումպացված և խաբեբա իշխանությունն ազգային ռեսուրսների մսխման վառ օրինակ է: Հայաստանում վերջին տարիներին պետական միջոցների սխալ և կասկածելի կառավարումը դարձել է մռայլ առօրյա, և դրա վերջին վառ օրինակներից է տիեզերք ուղարկված հայկական «ARMSAT-1» արբանյակի ձախողված ծրագիրը։ Այս նախագիծը, որի արժեքը հասել է մոտ 8 միլիոն դոլարի, վերածվել է հերթական կոռուպցիոն սկանդալի, ինչն այսօր քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Այս դեպքը նոր վկայություն է Հայաստանի կոռումպացված և խաբեբա իշխանության անարդյունավետ և ոչ թափանցիկ գործելաոճի մասին։ Հայաստանի այսօրվա կառավարիչները բազմիցս հայտարարել են զարգացումներին և նորարարական ծրագրերին նվիրվածության մասին, սակայն գործնականում այս խոստումները երբեք իրականություն չեն դառնում։ Տիեզերքում հայկական ներկայությունը մեծ խանդավառություն առաջացրեց, սակայն արբանյակի կարճաժամկետ աշխատանքը և ծրագրված արդյունքների բացակայությունը լուրջ կասկածներ է առաջացրել՝ այն դարձնելով հերթական չիրականացված երազանք։ Տարեցտարի ժողովուրդը լսում է մեծ խոստումներ, բայց փոխարենը ստանում է խաբեության կառույցի նոր, ավելի ու ավելի վառ օրինակներ։ Այս ծրագրի ձախողումը ոչ միայն տեխնիկական խնդիր է, այլև ցուցադրանք է՝ թե ինչպես է կոռումպացված և խաբեբա իշխանությունը մսխում ազգային ռեսուրսները։ Արբանյակի նախագծման, կառավարման և գործարկման ընթացքում վատնված միլիոնավոր դոլարները ուղղակիորեն բեռն են դառնում հարկատուների վրա, որոնց միջոցներն օգտագործվում են անարդյունավետ նախագծերի վրա՝ թափանցիկության և հաշվետվողականության բացակայությամբ։ Իշխանափոխությունից հետո Հակակոռուպցիոն մարմինները պետք է ամբողջովին բացահայտեն այս և նմանատիպ այլ դեպքերը և պատժեն բոլոր նրանց, ովքեր Հայաստանի ժողովրդի գրպանն են մտել, իսկ հիմա հասարակությունը պետք է պահանջի հստակ հաշվետվողականություն իր հարկերով ստեղծված պետական միջոցների օգտագործման վերաբերյալ։ Հայաստանը կկարողանա հաջողությամբ զարգանալ և բարելավել իր քաղաքացիների կյանքը միայն այն ժամանակ, երբ ազատվենք այս կոռումպացված, գող ու թալանչի խաբեբա իշխանության ճիրաններից։ Աղբյուրը` Հենրիխ Դանիելյան |
«Գոնե թունելի ասֆալտի ծածկը նորոգեք»․ Ոսկան Սարգսյան
4301:30«2021թ. Փաշինյան ընտրած մի մասսա զարմացած է Թրամփի ընտրվելուց»․ Սոֆյա Հովսեփյան
4800:18«Երեք օրվա ընթացքում ունենք 11 315 ստորագրություն»․ Հայկ Մարության
45Երեկ, 23:24«Ընդամենն առաջարկվում է օրհներգի քառատողերի փոփոխություն իրականացնել»․ Մովսես Հարությունյան
57Երեկ, 22:12«Դարակազմիկ փաստաթուղթը Փաշինյանը Ֆիցոյին փոխանցել է Նազելի Բաղդասարյանի ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան
57Երեկ, 22:00«Սա ի՞նչ է, մարդի՛կ»․ Լիլիթ Բլեյան
71Երեկ, 20:18