Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2024 թ.

«Էս անմոռուկն էդ մարդկանց ինադու եմ փակցրել»․ Արմեն Աշոտյան

52
Այսօր, 14:24
«Էս անմոռուկն էդ մարդկանց ինադու եմ փակցրել»․ Արմեն Աշոտյան

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական հերթական նիստն էր, որի ավարտից հետո, ձևավորված ավանդույթի համաձայն, նա մի քանի բլից հարցերի պատասխանեց։ Անդրադառնալով հարցին, թե Վրաստանում և ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրություններն ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի համար, նա պատասխանեց, որ տարբեր երկրների ընտրությունները կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, բայց կարևոր է, որ «Հայասատնն ինքն իր վրա ազդեցություն ունենա։ «Զարգացումները պայմանավորել բացառապես դրսի քամիներով, ճիշտ չէ։ Իհարկե լավ է, որ դրսից լավ քամի գա, բայց արդյո՞ք առագաստդ այդ պահին ծակ չէ, արդյո՞ք պատրաստ ես նավարկելու, որպես պետություն»,-ասաց Աշոտյանը։
Անդրադառնալով Արարատ Միրզոյանի՝ ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը, Աշոտյանն ասաց․ «Հետևողականորեն զիջվում են հայկական ինքնության բոլոր դիրքերը։ 100 տարի անմոռուկ չէի կպցրել, այսօր կպցրել եմ այդ մարդկանց ինադու»,-ասաց Աշոտյանը։

«Էսօր էս անմոռուկն էդ մարդկանց ինադու եմ փակցրել»․ Արմեն Աշոտյան