Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2024 թ.

«Աշոտյանի քաղաքական իրավունքներն ու մասնակցությունը շարունակվում են խստորեն սահմանափակված մնալ»․ Տիգրան Աբրահամյան

56
Այսօր, 12:42
«Աշոտյանի քաղաքական իրավունքներն ու մասնակցությունը շարունակվում են խստորեն սահմանափակված մնալ»․ Տիգրան Աբրահամյան

Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արմեն Աշոտյանի գործով հերթական նիստն է: Շատերի համար արդեն սովորական դարձած պրոցես է, բայց ոչ իշխանության համար:
Այս ու բազմաթիվ այլ քաղաքական գործերի հիմնական նպատակը քաղաքական, հասարակական դեմքերին կա՛մ քաղաքական գործընթացներից բռնի հեռացնելն է, կա՛մ այդ իրավունքի էական սահմանափակումը:
Թեև Արմենը 15-ամսյա գաղութային կալանքից անցում է կատարել տնային կալանքի ռեժիմին, սակայն վերջինս քաղաքական իրավունքներն ու քաղաքական մասնակցությունը շարունակվում են խստորեն սահմանափակված մնալ»:
Իշխանությունն օգտագործում է քրեական գործերը՝ կոնկրետ անձանց ժամանակն ու ռեսուրսներն առավելագույնս վատնելու ու նրանց բացառապես իրավական տարբեր պրոցեսներում պահելու համար, ինչի հետևանքով, բնականաբար, ակտիվ գործող բազմաթիվ անձինք իրենց քաղաքական-հասարակական գործունեությունն իրացնելու խիստ խնդիրներ են ունենում: