Վթարի ենթարկված երթուղայինում 15 ուղևոր է եղել
228
Հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2024 թ., 19:24
![]() Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում՝ «Պոլկովնիկի» օբյեկտի մոտ բախվել են «BMW X5» և թիվ 270 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է «ԶԻԼ» մակնիշի վարորդի կողմից «BMW X5»-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է: «Գազել»-ն սպասարկում է Հրազդան-Քաղսի-Երևան երթուղին ու ավտոմեքենայում եղել է 15 ուղևոր, «BMW»-ի վարորդը, «Գազել»-ի վարորդն ու նրա կողքին եղած ուղևորները եղել են ամրակապված, հակառակ դեպքում նրանք կհայտնվեին ավտոմեքենայից դուրս: |

Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
144Երեկ, 23:30
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի Ջիզան նավահանգստին
217Երեկ, 22:25
Դավթաշենի կամրջի տակ կնոջ դի է հայտնաբերվել
166Երեկ, 21:54
Գերմանիայում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
249Երեկ, 17:01
11 տարեկան աշակերտը սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
120Երեկ, 14:06
Ողբերգական դեպք՝ Երևանում
115Երեկ, 10:48
