Սպանվածը նոր էր վերադարձել ՌԴ-ից. մանրամասներ` Մեղրաշենի սպանությունից
![]() Ինչպես հայտնել ենք, Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Մեղրաշեն գյուղում երեկ սպանություն էր տեղի ունեցել։ Մեղրաշենցիների պատմելով՝ գյուղի տղաները հավաքված են եղել զրուցարանում (բիսետկայում), նրանց միացել է սպանվածը՝ 30-ամյա Գևորգ Գ-ն։ Նրա բարևելու ձևը դուր չի եկել նստածներից մեկին՝ նույն գյուղի 29-ամյա բնակիչ Արգիշտի Ա-ին, որն սկսել է հայհոյել, թե «Էդ լավ չբարևեցիր, հա՞»։ Գևորգ Գ-ն սաստել է նրան, թե՝ «բերանդ քեզ հավաքիր», դիմացը խանութ է, քույրս էլ այնտեղ է աշխատում, ինչ ես հայհոյանք տալիս, սակայն տեսնելով, որ Արգիշտի Ա-ն շարունակում է վիճաբանել, մի հարված է հասցրել նրան։ Հավաքվածներն էլ նեղացել են Արգիշտի Ա-ի վրա, թե ի՞նչ ես կռիվ սարքում, որից հետո նա լուռումունջ հեռացել է, նրա տունը մոտ է եղել զրուցարանին ու տանից մի մեծ դանակ վերցնելով՝ դրել է ծոցը, վերադարձել ու թիկունքից հարվածել զրուցարանում նստած Գևորգ Գ-ին՝ վնասելով սիրտը։ Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը: «Մեղրաշեն գյուղի վարչական ղեկավար Հունան Պետրոսյանը հաստատեց գյուղացիների պատմածը՝ հավելելով, որ սպանության մեջ կասկածվող Արգիշտի Ա-ն հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, նա հաշվառված է։ Վերջինս, ըստ վարչական ղեկավարի, մի քանի անգամ կասկածվել է ոստիկանության կողմից թե՛ Մեղրաշենում և թե՛ Փանիկում տներից կատարած գողության մեջ, սակայն չի դատվել, իրավապահներն անմեղսունակ են համարել նրան։ Վարչական ղեկավարը նաև փոխանցել է, որ սպանվածը յուրահատուկ երիտասարդ էր, աշխատասեր, ամուսնացած չէր, արտագնա աշխատանքի էր մեկնում Ռուսաստանի Դաշնություն, վերադարձել էր դեպքից երկու օր առաջ, պատրաստվում էր երկուշաբթի օրը վիրահատության տանել մորը»,- գրում է աղբյուրը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
