Անչափահասները ծեծել են 78-ամյա հովվին, նրա որդուն, հրել ու գետնին գցել 76-ամյա կնոջը
![]() Հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։05-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղ չհասած դաշտի մեջ վիճաբանություն է տեղի ունենում: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 10։30-ի սահմաններում Գեղադիր գյուղի վարչական տարածքում գտնվող ցորենի ցանքատարածքում անասուններ արածեցնելու հարցի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Արագածոտնի մարզի բնակիչներ 14-ամյա Ռ․ Գ-ն, 17-ամյա Ռ․ Գ-ն և 17-ամյա Ա․ Գ-ն ծեծի են ենթարկել 78-ամյա Վանյա Ն-ին, նրա որդուն՝ 48-ամյա Անդրանիկ Ն-ին, իսկ 76-ամյա Սեդա Մ-ին հրել և վայր են գցել գետնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Ռ.Գ-ին, Ա.Գ-ին և Ռ.Գ-ին հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
