Երևանյան դպրոցներից մեկում մարտական նռնակներ են հայտնաբերվել
322
Շաբաթ, 02 նոյեմբերի, 2024 թ., 18:36
![]() Այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավուրիչ փողոցում՝ Վ. Մայակովսկու անվան թիվ 7-րդ հիմնական դպրոցում, շաբաթօրյակի ընթացքում կատարած աշխատանքների ժամանակ նռնակներ են հայտնաբերվել: Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նռնակները մարտական են, և սակրավորները զինամթերքը բերել են տրանսպորտային վիճակի և այն տեղափոխել քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
