Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 հունվարի, 2025 թ.

Արգիշտի Քյարամյանը հերքում է զոհված զինծառայողի ծնողի օձիքից բռնելու լուրը

91
Չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2024 թ., 14:00
Արգիշտի Քյարամյանը հերքում է զոհված զինծառայողի ծնողի օձիքից բռնելու լուրը

Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մի հրապարակման, ըստ որի՝ զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ քաշքշուկ է եղել, և Քննչական կոմիտեի նախագահը բռնել է զոհված զինծառայողի ծնողի օձիքից:

Քյարամյանը հերքեց այդ տեղեկությունը՝ մանրամասնելով. «Դրա հետ կապված մի բան կասեմ՝ տեսագրություն կա, հարմար չգտանք այդ տեսագրությունը հրապարակել, բայց կա, մեր այդ սենյակը տեսագրվել է, դրա վերաբերյալ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվել, քննիչը եկել է, տեսագրությունը զննել է, զարմացել է»:

Արգիշտի Քյարամյանը հերքում է զոհված զինծառայողի ծնողի օձիքից բռնելու լուրը