«Երկրի ղեկավարը չգիտի՝ ի՞նչ աշխատանքներ են տարվում ազգային անվտանգության ռազմավարության ուղղությամբ»․ Սեյրան Օհանյան
«Կառավարության ղեկին նստած անձնավորությանը ես հարց եմ տալիս՝ ի՞նչ գործընթացներ է այսօր իրականացվում ազգային անվտանգության նոր ռազմավարության ձևավորման ուղղությամբ, որովհետև այսօր գործող ռազմավարությունը չի համապատասխանում այս իրականությանը»,- «5-րդ ալիք»-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Օհանյանն ընդգծել է, որ երկրի ղեկավարի սեղանին պետք է դրված լինի գոնե 2 շատ կարևոր փաստաթուղթ՝ ազգային անվտանգության ռազմավարությունը և իր կառավարության ծրագիրը, բայց «ծրագիրը ձախողել են, իսկ երկրի ղեկավարը նույնիսկ չգիտի, թե ինչ աշխատանքներ են տարվում ազգային անվտանգության ռազմավարության ուղղությամբ»։ «Ինքն ասում է՝ տեսեք, երկրի անվտանգության միջավայրն այնքան փոփոխական է, որ մենք չենք կարող մշակել։ Ընդհակառակը՝ փոփոխական միջավայրում դու պետք է լուրջ աշխատանք տանես, որպեսզի կարողանաս քո անվտանգությունն ապահովել։ Այսինքն՝ իրենք երկիրը ղեկավարում են ոտի վրա և ձեռի հետ։ Ավելի շատ ուշադրություն են դարձնում կենցաղային խնդիրներին՝ իրենց բարակեցությանը և այլն, քան մեր պետության ռազմական հզորությանը՝ տարածք, տնտեսություն, բնակչություն, բանակ»,- նշել է Օհանյանը։ |
«Տարին սկսեցի 25 կմ հեծանվավարմամբ, վատ չի, չէ՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
117Երեկ, 16:42Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը վիրավորել է Ալիևին ու Էրդողանին
128Երեկ, 16:00«Ո՞րն է հայերիս՝ 2025-ի թիվ մեկ անելիքը»․ Հովհաննես Ավետիսյան
132Երեկ, 13:12«Միշտ պետք է հաշվի առնել Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն ու էությունը»․ Ալիև
144Երեկ, 12:36Հունվարի 1-ից Լեհաստանը ստանձնել է ԵՄ Խորհրդում նախագահությունը
199Երեկ, 12:30«Հայ քաղաքական մտքի պատմության ամենախորքային ձևակերպումներից մեկի հեղինակը Վանո Սիրադեղյանն է»․ Թաթուլ Հակոբյան
129Երեկ, 11:06