Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 հունվարի, 2025 թ.

ԱԳՆ-ն խուսափում է պատասխանել ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների վիճահարույց ընտրության վերաբերյալ հարցերին

124
Երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2024 թ., 19:30
ԱԳՆ-ն խուսափում է պատասխանել ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների վիճահարույց ընտրության վերաբերյալ հարցերին

Արտաքին գործերի նախարարությունը խուսափում է պատասխանել հարցին, թե արդյոք փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի թեկնածուների ընտրության հարցազրույցների փուլին և արդյոք գնահատականներ ներկայացրել է թեկնածուների վերաբերյալ։

«ՍիվիլՆեթ»-ը գրում է. «Մենք տեղեկություն էինք ստացել, որ, մասնավորապես, Պարույր Հովհանիսյանը չի մասնակցել հարցազրույցներին, սակայն գնահատականներ է ներկայացրել։ Մեր զանգերն ու նամակները ԱԳՆ-ին անպատասխան էին մնացել։
Հարցում էինք ուղարկել ԱԳՆ՝ դիմելով Պարույր Հովհաննիսյանին և խնդրելով պատասխանել երեք հարցի՝ արդյոք Հովհաննիսյանը մասնակցել է ՄԻԵԴ դատավորի ընտրության հարցազրույցների փուլին՝ ապրիլի 4-ին և 5-ին; եթե մասնակցել է, ապա ո՞ր թեկանծուների հարցազրույցներին, արդյոք գնահատականներ ներկայացրե՞լ է թեկնածուների վերաբերյալ։

Պարույր Հովհաննիսյանը ՄԻԵԴ դատավորի թեկնածուների՝ ներպետական ընտրության հանձնաժողովում էր։ Հարցազրույցների փուլի ավարտից հետո՝ ապրիլի 16-ին, հանձնաժողովն ամփոփել էր արդյունքները: Արձանագրության մեջ շեշտվում էր, որ օրակարգային հարցը՝ «Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից տրված գնահատականների վերջնական ամփոփումն է»։ Պարույր Հովհաննիսյանը, սակայն, նաև այս նիստին չէր մասնակցել։

ՍիվիլՆեթի հարցմանը ուղիղ պատասխան այդպես էլ չեկավ»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: