Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Պարզվեց, որ սահմանազատման միասնական ու վերջնական քարտեզ, առկա ՉԷ». Գոհար Մելոյան

86
Երեկ, 21:30
«Պարզվեց, որ սահմանազատման միասնական ու վերջնական քարտեզ, առկա ՉԷ». Գոհար Մելոյան

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեց հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը /համառոտ է անվանումը, այսուհետ՝ Կանոնակարգ/:
(Քննարկման բովանդակությանն անդրադարձս կներկայացնեմ առանձին մասերով)։
Արդյունքում, ըստ զեկուցող փոխվարչապետ Մ. Գրիրգորյանի պարզվեց, որ միասնական ու վերջնական քարտեզ, որի հիման վրա իրականցվել կամ իրականացվելու է սահմանազատումը, առկա ՉԷ:
Առկա են բանակցողների ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐ ձեռքի տակ առկա քարտեզների վերաբերյալ, որոնք ապագայում դեռ նոր պետք է ՀԱՄԱԴՐՎԵՆ ու պարզվի՝ արդյո՞ք համընկնում են այդ ընկալումները:
Արձանագրենք, որ չհամադրված ու չհամաձայնեցված քարտեզների պայմաններում Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի են ունեցել սահմանազատումներ:
Միևնույն ժամանակ, չմոռանանք Սահմանադրության 205-րդ հոդվածը, համաձայն որի, Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով»:

Աղբյուրը`   Գոհար Մելոյան