Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Աննա-Էրատոն սա պատահական չի արել, սպասեք նորանոր աղետների». Գագիկ Համբարյան

112
Երեկ, 21:06
«Աննա-Էրատոն սա պատահական չի արել, սպասեք նորանոր աղետների». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աննա-Էրատոն ողբ է բերելու
Այսօր եսիմինչերի և եսիմումերի հետ հանդիպման ժամանակ Աննա-Էրատոյի առաջ դրված է եղել Մովսես Խորենացու «Ողբը»... Կադրերում երևում են Խորենացու հետևյալ տողերը․ «Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։
Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ բեմիդ բարեկարգությունից անշքացած քաջ հովվից և հովվակցից զրկված։ Այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում և հանգիստ ջրերի մոտ սնվելիս և ոչ էլ փարախի մեջ հավաքված՝ գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում և գահավեժ տեղերում»:
Ժող ջան, Աննա-Էրատոն սա պատահական չի արել... Դուք սպասեք նորանոր աղետների...Կարևորը կուշտ լինեք»:

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան