Վանաձորում թալանել են մի քանի մանկապարտեզ
Վերջին օրերին Լոռու մարզում սնկի նման աճել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը, իսկ Վանաձորում գողերը ոտնձգություն են կատարել նաև մանկապարտեզների նկատմամբ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 14-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության կառավարման կենտրոն է ահազանգել Վանաձոր քաղաքի բնակիչ 52-ամյա Գայանե Սարգսյանը և հայտնել, որ թիվ 33 մանկապարտեզից գողություն է կատարվել։ Նա ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք հոկտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Տաշիրի խճուղում գործող թիվ 33 մանկապարտեզի մուտքի և իր աշխատասենյակ դռները բացելու միջոցով մտել են ներս և այնտեղից հափշտակել գումար, ալկոհոլային խմիչքներ և մեծ քանակի 500-դրամանոց մետաղադրամներ։ Մինչ ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում էին անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու համար, հոկտեմբերի 17-ին ոստիկանության Տարոնի բաժին է ահազանգում Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Արմենուհի Մարկոսյանը և հայտնում, որ հոկտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Տարոն 2 ՔՇՀ 3 հասցեում գտնվող թիվ 40 մանկապարտեզի մուտքի դուռը լինգով բացել, մտել են ներս և միջանցքից գողացել ջեռուցման կաթսա։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մի քանի մանկապարտեզներում նույնպես տեղի են ունեցել գողության դեպքեր, սակայն այդ մասին մանկապարտեզի աշխատակազմից հրաժարվել են հայտնել ոստիկանություն՝ պատճառաբանելով՝ «մեկ ա չեն գտնելու, մեզ էլ գործից կտրելու են, հավայի տանեն-բերեն»։ |
Ռուսաստանում գնացքներ են բախվել
189Երեկ, 17:30Հրդեհ է բռնկվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստի «Ford Fusion»-ում
136Երեկ, 16:42Թուրքիայում ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին (տեսանյութ)
222Երեկ, 12:37Քասախ գյուղի շենքերից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին
111Երեկ, 11:48Երևանում բռնության ենթարկված 16-ամյա աղջիկն ինքնասպանության փորձ է կատարել
152Երեկ, 00:42Սևան քաղաքում 14-ամյա աղջիկն ինքնասպանություն է գործել
18421.12.2024, 23:24