Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

ՔՊ-ին աշխատանքային խումբ ձևավորելու առաջարկ կարվի. «Հրապարակ»

44
Այսօր, 09:18
ՔՊ-ին աշխատանքային խումբ ձևավորելու առաջարկ կարվի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ընդդիմությունը մտադիր է հանդես գալ ԱԺ ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբ ձևավորելու առաջարկով՝ երեկ մեզ հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Հոկտեմբերի 16-ին՝ վաղը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն աշխատանքային քննարկում է հրավիրել՝ ԸՕ-ի և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծի շուրջ, և հենց այդ քննարկմանն էլ Մինասյանը ներկայացնելու է առաջարկը՝ ակնկալելով, որ այդկերպ հանգամանալից կքննարկեն փոփոխություններն ու դրանց անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ իշխանությունն ընտրություններից առաջ Ընտրական օրենսգիրքը փոխելու նախագիծ է ներկայացրել, որոնցով փորձելու է օրենսդրությունն էլ ավելի հարմարեցնել իշխող ուժին և ապահովագրել իր վերարտադրությունը։ Մինասյանն ասել է, որ ընդդիմությունն այժմ ուսումնասիրում է նախագիծը, առաջիկայում կարծիք կհայտնեն այդ մասին»: