Երևան`   +14 °C
Այսօր`   Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2024 թ.

«Ամուսնալուծության համար հիմնականում դիմում են 1-2 տարի ամուսնության մեջ գտնվող անձինք»․ Աշխեն Դաշյան

64
Այսօր, 13:24
«Ամուսնալուծության համար հիմնականում դիմում են 1-2 տարի ամուսնության մեջ գտնվող անձինք»․ Աշխեն Դաշյան

«Եթե անդրադարձ կատարեմ վերջին մի քանի տարիների փորձին, ցավալի է, բայց գրեթե 1-2 տարի ամուսնության մեջ գտնվող անձինք են հիմնականում դիմում ամուսնալուծության համար։ Հիմա շատ կտրուկ են որոշումներ կայացնում ամուսնալուծության հարցում՝ որևէ կոնֆլիկտի բախվելիս ընտրում են այդ ճանապարհը»,- 168TV-ի եթերում ասել է փաստաբան Աշխեն Դաշյանը՝ նշելով նաև, որ «բավականին շատ են գույքի բաժանման հարցերը, որոնք, որպես երիտասարդ ընտանիքներ, ձեռք են բերվել ամուսինների կողմից հիպոթեկի տարբերակով: Այդ գույքի բաժանումն ավելի բարդ է լինում դատական կարգով, քանի որ այստեղ նաև բանկի հանդեպ ունեցած պարտավորություն կա»։

«Ամուսնալուծության համար հիմնականում դիմում են 1-2 տարի ամուսնության մեջ գտնվող անձինք»․ Աշխեն Դաշյան