Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2024 թ.

«Քյարամյա՛ն, դատի՛ր Նիկոլ Փաշինյանին. Մարտի 1-ին կրակելու առաջին հրամանը նա է տվել»․ Վոլոդյա Հովհաննիսյան

120
Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2024 թ., 16:30
«Քյարամյա՛ն, դատի՛ր Նիկոլ Փաշինյանին. Մարտի 1-ին կրակելու առաջին հրամանը նա է տվել»․ Վոլոդյա Հովհաննիսյան

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է Մարտի 1-ի դեպքերին՝ մասնավորապես նշելով հետևյալը․ «Այդ ժամանակ ես եղել եմ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, եկել եմ Երևան, չեմ մասնակցել, բայց տեսել եմ՝ ինչ է կատարվում։ Կրակելու առաջին հրամանը Մարտի 1-ին տվել է Նիկոլ Փաշինյանը։ Այդ կադրերը բազմաթիվ անգամներ նայել ենք։ Հիշո՞ւմ եք, որ ասում է՝ ժողովո՛ւրդ, հետ քաշվեք, ղզիկ ոստիկաններին ողջույններ ենք ուղարկում։ Եվ ծառի տակից կրակում են անզեն ոստիկանների վրա...
Նիկոլ Փաշինյանն այդ հոդվածով՝ զինված հանցախմբի կազմակերպման և հասարակական կարգի, իշխանության նկատմամբ բռնի գործողությունների համար չի դատվել։ Բայց պետք է դատվի այդ հոդվածով։ Ես կոչ եմ անում, Քյարամյա՛ն, դատի՛ր Նիկոլ Փաշինյանին, չէ՞ որ առաջին կրակելու հրամանը և անօրինական զինված խմբավորումը պետության դեմ ձևավորել է Նիկոլ Փաշինյանը»։

Վոլոդյա Հովհաննիսյանի ասուլիսը