Երևան`   +13 °C
Այսօր`   Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2024 թ.

«Այս պահին քանի՞ զինվոր է գիշերը քնելուց մտածում ինքնասպանության մասին». Ստեփան Դանիելյան

32
Այսօր, 02:00
«Այս պահին քանի՞ զինվոր է գիշերը քնելուց մտածում ինքնասպանության մասին». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինքնասպանություն գործող զինվորների գործերով պետք է ոչ միայն քրգործեր բացել ինքնասպանության հասցրած ծառայակիցների նկատմամբ, այլ պետք է խորքային հետազոտություններ կատարել այդ երեւույթի սոցիալական պատճառների, սպայական կազմի ցածր պատրաստվածության, եւ նրանց լիազորությունների սահմանափակ լինելու վերաբերյալ, զինված ուժերի հրամանատարության, ՊՆ նախարարի եւ նրա տեղակալների, ԳՇ կազմի հանցավոր անփութության, պրոֆեսոնալիզմի բացակայության մասին։
Մեր կողմից լռելը նույնպես հանցավոր անտարբերություն է, եւ, բացի այդ ամենից, սա է այսօրվա քաղաքական հրատապ հարցը։ Պետք է ոչ թե ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց անիմաստ ցույց անել, այլ իմաստալից՝ ՊՆ առջեւ հետեւյալ պահանջներով.
1. Հանրությանը ներկայացնել ինքնասպանության դեպքերի տիպային պատճառների ուսումնասիրություն։
2. Եթե դա չկա, ապա պատժել այն պաշտոնյաներին, որոնք այդ աշխատանքը չեն կատարել։
3. Եթե կա նման փաստաթուղթ, ապա ներկայացնեն հետեւությունների եւ միջոցառումների պլանը։
4. ՊՆ նախարարի հրաժարական։
Հ.Գ. Հայտնի չէ, թե հենց այս պահին քանի զինվոր է գիշերը քնելուց մտածում ինքնասպանության մասին եւ նրանց միակ հույսը կարող է մենք ենք»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան