Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

««Որտեղ հաց, այնտեղ կաց» հոգեբանությունը բնորոշ է բոլոր ժողովուրդներին». Հակոբ Բադալյան

133
Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2024 թ., 21:12
««Որտեղ հաց, այնտեղ կաց» հոգեբանությունը բնորոշ է բոլոր ժողովուրդներին». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Որտեղ հաց, այնտեղ կաց» հոգեբանությունը բնորոշ է, հատուկ է գործնականում բոլոր ժողովուրդներին կամ հանրություններին: Բոլորն էլ ձգտել ու ձգտում են այնտեղ, որտեղ ունեն իրենց սոցիալ-տնտեսական պահանջմունքների նվազագույնը բավարար ապահովման տարբերակ կամ հնարավորություն:
Կարծում եմ, դա բոլորովին հատուկ չէ միայն հայերիս:
Ավելին ասեմ, հայերը թերեւս այն քիչ ժողովուրդներից են, որոնք առավել շատ են կառչած իրենց բնակության վայրից, դժվարությամբ են կայացնում այն փոխելու որոշում, նույնիսկ հարեւան փողոց, թաղամաս կամ քաղաք տեղափոխվելու իմաստով:
Դա իբրեւ հատուկ բնութագիր պարբերաբար «վերարտադրելը» ընդամենը արդարացումներ են այն վերնախավերի համար, որոնք չեն կարողանում Հայաստանում ապահովել այն սոցիալ-հոգեբանական, տնտեսական միջավայրը, հասարակական համակեցության այն ուղենիշները, որոնք հանրագումարում կբերեն նվազագույն մի ներդաշնակության եւ կապահովեն ամուր կեցություն-կացությունը»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան