Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

«Մեր հավաքականը տապալեց Արևմուտքի հերթական քարոզչական պրոեկտներից մեկը». Հայկ Այվազյան

128
Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2024 թ., 19:36
«Մեր հավաքականը տապալեց Արևմուտքի հերթական քարոզչական պրոեկտներից մեկը». Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հավաքական Արևմուտքը իր մի մեծ խնդիրը լուծելու համար այն բաժանում է փոքր ենթախնդիրների և դրանք լուծելով հասնում է ցանկալի արդյունքի։
Եվ ամեն մի նշանակալի իրադարձությունից Արևմուտքը ի վիճակի է ծնելու գործընթաց, որը կարող է նպաստել իր այս կամ այն խնդրի լուծմանը։
Երբ 2023-ին ուկրաինացի Պետրակովը նշանակվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, ինձ համար պարզ էր, որ սա, ֆուտբոլի անվան տակ, Արևմուտքի հերթական քարոզչական ենթապրոեկտներից մեկն է։
Նպատակն այն էր, որ մեր թիմի խաղը և հնարավոր հաջողությունները քարոզչական դաշտում փորձեին վերածել Հայաստան-Ուկրաինա մերձեցման և դրանից բխող Ուկրաինայի «ազատության» համար պայքարը Հայաստանում գովազդող շոուի։ Այսինքն, նպաստեին մեր հասարակության գիտակցության մեջ մեռնող Ուկրաինա պետության օրինակը՝ որպես դրական օրինակ սերմանելուն։
Սակայն, իր խաղով, մեր հավաքականը տապալեց Արևմուտքի հերթական քարոզչական պրոեկտներից մեկը»։

Աղբյուրը`   Հայկ Այվազյան