Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Շահին Մուստաֆաևին. հայտնի է` ինչ են քննարկել
![]() Իրանը հսկողության տակ է պահում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դատավարությունը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը։ «Մենք վերահսկելու ենք այս գործը, քանի դեռ իրավական ընթացակարգերն ամբողջությամբ չեն ավարտվել»,- ասել է Իրանի նախագահը: Նրա խոսքով, Իրանի համար շատ կարևոր է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը։ Նշվել է, որ Իրանը ողջունում է երկու երկրների միջև կապերի զարգացումը տրանսպորտային ոլորտում՝ ցանկանալով շարունակել և զարգացնել համագործակցությունը էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտում։ Շահին Մուստաֆաևն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է նաև Իրանի հետ զարգացնել համագործակցությունը տնտեսության, առևտրի, մշակույթի, տարանցման, անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ Մուստաֆաևը Իրանի նախագահին հրավիրել է COP29-ին, որը տեղի կունենա մոտ ապագայում Բաքվում։ |

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
158Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
142Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
17117.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
14917.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
19616.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
19316.11.2026, 16:54
