«Պետրակովյան հեռացումները քավության նոխազ չեն կարող լինել». «Կարմիր արծիվներ» ֆան շարժում
![]() «Կարմիր արծիվներ» ֆան շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել. «2023թ. դեկտեմբերի 23-ի՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ մեր ֆան ակումբը հանդես էր եկել հայտարարությամբ ՀՖՖ նախագահի թեկնածու, այժմյան նախագահ Արմեն Մելիքբեկյանին չսատարելու պատճառների մասին։ Հայտարարությամբ ընդգծված խնդիրների վերաբերյալ հետագայում ոչ միայն չունեցանք մեկնաբանություն (երևի թե ասելիք չկար), այլև այդ խնդիրներն այսօր ստացել են բառի ամենավատ իմաստով նոր որակ ու նշանակություն: ՀՖՖ նախագահի ընտրություններին նախորդած ելույթի ժամանակ Արմեն Մելիքբեկյանը խոսեց ապագայի համար ցանված սերմերից. հիմա հարց՝ այդ սերմերի պտուղը խայտառակությո՞ւնն է։ Նա խոսեց չստացվածի համար ներդրվող ջանքերից. հաջորդ հարցը՝ չստացվածը ֆուտբոլի կործանումն է Հայաստանո՞ւմ, եթե այո, ուրեմն դա հաջողվում է անել։ Այդ անիմաստ ելույթներն ընդամենը խոստումներ են, որոնցով կկերակրեք հանրությանը կարճ ժամանակ, իսկ երկրպագուներիս՝ երբեք, որովհետև չենք հավատում։ Իսկ պետրակովյան հեռացումները քավության նոխազ չեն կարող լինել, քանի որ խնդիրը միայն նա չէր, խնդիրները համակարգային են։ Աղբյուրը` «Կարմիր արծիվներ» ֆան շարժում |

ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից՝ գրանցելով նոր ռեկորդ
23301:10
Արայիկ Հարությունյանը՝ ՀԱՕԿ նախագա՞հ
120Երեկ, 23:18
«Մեսսին ֆուտբոլային հանճար է․ ափսոս է, որ այսպիսի թիմի կազմում է»․ Գոռ Աբրահամյան
149Երեկ, 17:24
«Հուսանք՝ հաջորդ առաջնությունում նաև Հայաստանը կլինի»․ Թաթուլ Հակոբյան
127Երեկ, 17:06
«Իսպանիայի ուրախությունը՝ Իրանի ուրախությունն է»․ Փեզեշքիան
297Երեկ, 15:21
«Թրամփի չսիրած Իսպանիան դարձավ չեմպիոն»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
108Երեկ, 11:00
