Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

«Իրա նման հավայի չենք հաչում, գործ ենք անում»․ Հովիկ Աղազարյան

128
Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2024 թ., 15:54
«Իրա նման հավայի չենք հաչում, գործ ենք անում»․ Հովիկ Աղազարյան

«Իշխանափոխության երկու տարբերակ կա, մեկը՝ 2026թ․, մեկն էլ՝ վաղը չէ մյուս օրը, եթե 100 հազարավոր քաղաքացիներ միաժամանակ հայտնեն իրենց անհամաձայնությունն իշխանության հետ»,- «ԱրմԼուր»-ի եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Իսկ երբ հարց է հնչել, թե «մոռացե՞լ եք մայիսի 9-ին ինչ մեծ զանգված էր հրապարակում հավաքվել», պատգամավորը պատասխանել է․ «Մայիսի 9-ին հավաքվածների 70%-ը բերված էին կա՛մ փողով, կա՛մ այլ լծակների միջոցով։ Դրանց մի մասն էլ քցվեցին՝ իրանց փողերն էլ չստացան, որովհետև հաջորդ օրը չեկան փողոց փակելու։ Բագրատ տերտեր Գապոնը արդեն հայտարարել ա, որ էն կարտոշկա տշողին դատի եմ տալու։ Թող էթա, էդ փողոցը նայի իրա տերտեր հալով, թե էդ փողոցը ինչ փողոց է դարձել կարտոշկա տշելուց հետո։ Իրա նման հավայի չենք հաչում, գործ ենք անում»։

«Իրա նման հավայի չենք հաչում, գործ ենք անում»․ Հովիկ Աղազարյան