Երևան`   +14 °C
Այսօր`   Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2024 թ.

«Նիկոլ Փաշինյանը ստում է». Վոլոդյա Հովհաննիսյան

54
Այսօր, 15:42
«Նիկոլ Փաշինյանը ստում է». Վոլոդյա Հովհաննիսյան

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է հոկտեմբերի 12-ին «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությանը․ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ժամանակի հետ ավելի մեծանում է տարածաշրջանային իմաստից և ձեռք է բերում համաշխարհային նշանակություն»:
«Այս համաշխարհային հոգեկան հիվանդը ասում է՝ խաղաղության խաչմերուկը համաշխարհային խաչմերուկ է, համաշխարհային առաջընթաց․․․
Թուրքիա-Ադրբեջան ապրանքաշրջանառության 70 տոկոսն անցնում է Իրանի տարածքով, 30 տոկոսը՝ Վրաստանի։ Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ խաղաղության խաչմերուկը համաշխարհային նշանակության ծրագիր է, ստում է։ Ամբողջ Անդրկովկասի ապրանքաշրջանառության ընդամենը 5 տոկոսն է անցնում ՀՀ տարածքով․․․ Զանգեզուրի միջանցքը Թուրքիային և Ադրբեջանին պետք է հակաիրանական ծրագրերի ոլորտում անսահմանափակ ազատության համար․․․»,- նշել է Հովհաննիսյանը։

Վոլոդյա Հովհաննիսյանի ասուլիսը