«Իշխանությունների նավը սուզվում է»․ Գագիկ Մինասյան
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը 168TV-ի եթերում ասել է, որ վերջին տարիներին դաժան ձևով ընթացել է Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու քաղաքականություն՝ Արևմուտքի կողմից․ «Դա սկսվեց Լեռնային Ղարաբաղում, և տեսանք, թե ինչ եղավ, երբ ռուսական ուժերը դուրս եկան ԼՂ-ից կամ պասիվացրեցին իրենց մասնակցությունն այնտեղ: Ա՛յդ տեսակետից պետք է նայել խնդրին։ Երբ մի ուժ դուրս է գալիս այնպիսի երկրից, ինչպիսին Հայաստանն է, այդ տեղը դատարկ չի կարող մնալ: Հետևաբար, պետք է հասկանանք, թե ով է աջակցում, որպեսզի ռուսական ուժերը դուրս գան Հարավային Կովկասից, և ով պետք է այդտեղ հայտնվի: Ակնհայտ է, որ դա Արևմուտքի ցանկությունն է»,- ասել է նա։ Խոսելով ներքաղաքական զարգացումների ու վերջին օրերի հրաժարականների մասին՝ նախկին պատգամավորը նշել է․ «Իրենք հասկանում են, որ իրենց նավը սուզվում է, և այդպիսի իրավիճակում որոշակի տիպի կենդանիներ կան, որոնք փախչում են սուզվող նավից: Ամենակարևորն այն է, որ նավապետի հարթակում գտնվող 5-6 հոգին դա ևս տեսնում են ու հասկանում, որ այդ նավը շուտով այնքան կսուզվի, որ իրենք էլ պետք է փախչեն նավից»։ |
««Զանգեզուրի միջանցք»-ի նպատակն է ուժեղացնել Արևմուտքի ազգեցությունը Հարավային Կովկասում». Արշակ Կարապետյան
3513:48«Գործ ունենք քաղաքական համաճարակի հետ, որը կոչվում է ՔՊ»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
3613:42«ԿԳԲ-ի բարձր հովանու ներքո մեր ընկեր Սարիկը հավաքել է այդ մեկ տոկոսը»․ Վարդան Ղուկասյան
5913:12«ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի»․ ՌԴ փոխարտգործնախարար
8213:07«Սարիկ Մինասյանը Արման Սահակյանի նվերն է ՔՊ-ին»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
4913:00«Ալիևն ասում է՝ 150 միլիարդը ջրում եմ, 300 հազար փախստական վերադառնում է»․ Հայկ Նահապետյան (տեսանյութ)
5012:48