16-ամյա աղջիկը նամակ է թողել՝ «իր կյանքին վերջ տալու մասին»
![]() Հոկտեմբերի 8-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարզային վարչություններից մեկին է դիմել նշված մարզի բնակիչ 43-ամյա Արման Ա-ն և հայտնել, որ իրենց մարզի բնակիչ 17-ամյա Սամվել Հ-ն սեպտեմբերի 9-ին իր 16-ամյա դստեր հասցեին դպրոցում հաճախակի հնչեցրել է վիրավորական խոսքեր, հայհոյանքներ, ինչպես նաև ցանկացել է հարվածել, ինչի պատճառով իր դուստրը ցանկացել է իր կյանքին վերջ տալ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանները տեղում պարզել են, որ հոկտեմբերի 8-ին 16-ամյա աղջիկը տանից դուրս է եկել, իսկ նրա ննջասենյակում պահարանի մեջ հայտնաբերվել է նրա կողմից գրված գրառում՝ «իր կյանքին վերջ տալու մասին»։ Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով «ինքնասպանություն» կամ «ինքնասպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ աղջիկը և նրան, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանության փորձի հասցնելու մեջ կասկածվող տղան սովորում են նույն դպրոցում։ |

Ինչպես են երեխային դուրս հանում շրջված ավտոմեքենայից (տեսանյութ)
8311:12
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
8410:54
Ուկրաինան հարվածներ է հասցրել Ozon-ի պահեստներին (տեսանյութ)
14309:34
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող՝ ամերիկյան Mondelez International-ի ևս մեկ գործարանի
32701:00
Մալաթիա-Սեբաստիայի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին
133Երեկ, 14:06
Հերթական ողբերգական դեպքը՝ բանակում. զինծառայող է մահացել
143Երեկ, 12:00
