Ըստ ծնողների՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում իրենց 21-ամյա աղջիկը մահացել է
![]() Հոկտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ Մերի Մ-ն և հայտնել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում իր աղջիկը մահացել է բժիշկների «թեթև ձեռքով»։ Նշել է, որ աղջկա ձեռքերը կապել են․ դուստրն ավելի վաղ ասել է, որ վերակենդանացման բաժանմունքի բժիշկը նաև հարվածել է իրեն, այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Ոստիկանության խումբը մեկնել է հիվանդանոց։ Տեղում պարզվել է, որ Մերի Մ-ի դուստրը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Սոնա Ս-ն, չի մահացել, այլ անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և առկա է բժշկի տեղեկանք: Նույն օրը Սոնա Ս-ի հայրը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 43-ամյա Սասուն Ս-ն, ոստիկաններին հայտնել է, որ դուստրը հոկտեմբերի 5-ին իրեն վատ է զգացել, որի հետևանքով բուժօգնության է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ սեպտեմբերի 8-ին ժամը 11։20-ի սահմաններում մահացել է: Հայրը ևս դստեր մահվան համար մեղադրել է բժիշկներին։ Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
