Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ.

«Դե հա, անում ենք, հիմա նենց չի, որ հեշտ ա». Ալեն Սիմոնյան

116
Երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2024 թ., 18:36
«Դե հա, անում ենք, հիմա նենց չի, որ հեշտ ա». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ամբիոնից պատասխանեց Արթուր Խաչատրյանին: Նրա ելույթը մեջբերում ենք բառացի. «Պարոն Խաչատրյան ջան, ասեմ հետևյալը, մի ժպտացեք: Էդ փաստաթղթղի մեջ և, ընդհանուր առմամբ, սահմանից խոսելիս կա մի շատ կարևոր արձանագրում, որը պետք է արվի, ու խորհուրդ կտամ դուք էլ խոսելիս դրա մասին անպայման նշեք: ՀՀ-ի և Ադրբեջանի քարտեզը մետր առ մետր իրավական փաստաթղթերով գոյություն ունի: Դա որևիցե մեկի կողմից բզկտելու կամ ինչ-որ մեկի կողմից հնարելու հետևանք չի: Կա փաստաթուղթ, որ Ադրբեջանի ԽՍՀՄ-ի էս-էս գերատեսչությունը և Հայաստանի գերատեսչությունը... Ամբողջությամբ կա էդ քարտեզը... Վերևից մինչև ներքև... Դե հա, անում ենք, հիմա նենց չի, որ հեշտ ա: Եվ Ալմաթիի հռչակագիրը նշում է կոնկրետ, որ պետություններն անկախանում են իրենց՝ ԽՍՀՄ ադմինիստրատիվ քարտեզների վրա: Դա ա հիմքը: Բա խի՞ ենք ասում Ալմաթի: Բա նպատակը դա ա»: