Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 հունվարի, 2025 թ.

«Եթե այդ «հանցագործությունը» կատարած լիներ, կհայտարարեր՝ «տո արել եմ, լավ եմ արել»»․ Ավետիք Իշխանյան

115
Երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2024 թ., 12:18
«Եթե այդ «հանցագործությունը» կատարած լիներ, կհայտարարեր՝ «տո արել եմ, լավ եմ արել»»․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անցնելով լրահոսի վրայով, հայտնաբերեցի, որ ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը դեռևս գտնվում է կալանքի տակ։
Խայ-տա-ռա-կու-թյուն։
Ովքեր ճանաչում են Գագիկ Սարգսյանին, նրան գիտեն, որպես բացառիկ ազնիվ անձնավորության և համոզված եմ, եթե նա իրոք այդ «հանցագործությունը» կատարած լիներ, բաց ճակատով կհայտարարեր «Տո արել եմ, լավ եմ արել»։ Բայց, էդ էր պակաս, որ ինչ-որ գագիկ մելքոնյանի համար, նա նման քայլի գնար։ Մի հարցնող լինի «էդ ո՞վ է»։
Այն որ, Գագիկ Սարգսյանը մինչ այժմ գտնվում է կալանքի տակ՝ բոլորիս ամոթն է ու խայտառակությունը»։
Հիշեցնենք, որ Գագիկ Սարգսյանը մեղադրվում է Երևան քաղաքի Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված ՔՊ կուսակցության գրասենյակների մոտ 2024թ․ փետրվարին կազմակերպված ենթադրյալ ահաբեկչության կազմակերպման մեջ։

Աղբյուրը`   Ավետիք Իշխանյան