Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

«Սահմանազատման հիմնարար սկզբունքը դեռ չտեսած` ՍԴ-ն այն համարում է Սահմանադրությանը չհակասող». Արթուր Խաչատրյան

147
Երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2024 թ., 18:12
«Սահմանազատման հիմնարար սկզբունքը դեռ չտեսած` ՍԴ-ն այն համարում է Սահմանադրությանը չհակասող». Արթուր Խաչատրյան

Ազգային ժողովի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խոսեց այն ականների մասին, որոնք Սահմանադրական դատարանն օրեր առաջ դրեց մեր երկրի հիմքերում՝ ընդունելով կանոնակարգի վերաբերյալ որոշումը:

«Ինչո՞ւ այդ ելակետային քարտեզը կարող է օպտիմալացվել: Նման խորհուրդ կա նաև ԵԱՀԿ ուղերձում: Հասկանում ենք չէ, որ օպտիմալացման արդյունքում սահմանը կարող է փոփոխվել և սահմանով ներպարփակված տարածքը կարող է փոփոխվել: Ո՞վ պետք է հաստատի այդ տարածքը՝ ՍԴ-ին չի էլ հուզում:

Ըստ կանոնակարգի, եթե հետագայում կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա, հնարավոր է, որ սահմանազատման հիմնարար սկզբունքը փոփոխվի: Այդ սկբունքը դեռ չտեսած՝ ՍԴ-ն այն համարում է Սահմանադրությանը չհակասող: Սովետի թվի անեկդոտ կար, ասում էին՝ «Դոկտոր Ժիվագո»-ն չենք կարդացել, բայց Պաստեռնակին դատապարտում ենք: Այստեղ հակառակն է, նոր սկզբունքը դեռ չկա, բայց Սահմանադրությանը չի հակասում»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Սահմանազատման հիմնարար սկզբունքը դեռ չտեսած` ՍԴ-ն այն համարում է Սահմանադրությանը չհակասող». Արթուր Խաչատրյան