Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի է՝ որ երկրների նախագահներին չի շնորհավորել Պուտինը

573
Երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2024 թ., 14:00
Հայտնի է՝ որ երկրների նախագահներին չի շնորհավորել Պուտինը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երրորդ տարին անընդմեջ ամանորյա շնորհավորանքներ չի ուղարկում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական այլ երկրների ղեկավարներին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Կրեմլն այսօր հրապարակել է ղեկավարների ցուցակը, ովքեր ՌԴ նախագահից շնորհավորական հեռագրեր են ստացել։
Նրանց թվում չկան Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և մի քանի այլ պետությունների ղեկավարները։