«Արևմուտքն ու Եվրոպան խաբել են Իրանին, դա պետք է արձագանք ստանա»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանի նախագահը նախօրեին հայտարարում է, որ Արևմուտքն ու Եվրոպան խաբել են իրենց, խոստացել են հրադադարի հասնել Գազայում, եթե Իրանը ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հանիայի սպանության համար չպատասխանի Իսրայելին: Երբ երկրի նախագահի մակարդակով հայտարարվում է, որ իրենց խաբել են, դա ըստ էության նշանակում է, որ այդ խաբեությունը պետք է ստանա որևէ արձագանք կամ պատասխան: Դա իհարկե կարող է չլինել պատասխան հարված Իսրայելին, ու ընդհանրապես՝ պատասխանը այդ խաբեությանը կարող է չլինել հարվածի տեսքով, բայց չլինել չի կարող: Եթե պետության բարձր մակարդակով հայտարարվում է, որ իրենց խաբել են, դա նշանակում է, որ տվյալ պետությունն իր համար սահմանում է արդեն վարքի որոշակի այլ նշաձող: Եթե դա չկա, եթե դա տեղի չի ունենում, ապա ըստ էության կնշանակի, որ այդ պետությունը կամա, թե ակամա սահմանում է արդեն իրեն խաբելու կամ իրեն թիրախավորելու նոր՝ ավելի լայն նշաձողեր»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
Ուկրաինան քննարկում է սցենար, որով Ռուսաստանին տարածքներ է զիջում. Der Spiegel
7020:36«Բանակն է «քլնգում», երբ նոր պատերազմից 5 րոպե է պակաս»․ Ոսկան Սարգսյան
6717:12ԱԺԲ-ի հանրահավաքը՝ Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6417:00«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում կարող է իրականություն դառնալ»․ Վահագն Խաչատուրյան
6016:36«Ե՞րբ է բացվելու այն քրգործը, որը վերաբերելու է մեր հայրենիքը հանձնելուն, 5 հազար զոհ տալուն»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
6116:24«Սփյուռքը հայկական ինքնության մի մասն է, բայց քաղաքականության առաջնահերթությունները ձևավորվում են Երևանում»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
5916:12