Ինչո՞վ է պայմանավորված «Անահիտի» ցուցադրության տոմսերի թանկությունը
![]() Այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Անահիտ աստվածուհու գլխաքանդակի և ձախ ձեռքի բեկորի ցուցադրության մուտքի տոմսի թանկ արժեքը, ինչը բուռն քննադատության առիթ է դարձել հատկապես սոցիալական հարթակներում, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ՄԱՄՈՒԼ.ամ-ի թղթակցի հետ զրույցում այսպես բացատրեց․ «Տոմսի գինը թանգարանն է որոշել։ Նմանատիպ հատուկ նախագծերը վճարովի են։ Անվճար են լինում հիմնական ցուցադրությունները, սակայն, եթե ցուցադրությունը կազմակերպվում է որոշակի կոնցեպտով, համադրությամբ, ապա այդ դեպքում ցուցահանդեսն ունենում է հատուկ տոմս։ Աշխարհի բոլոր երկրներում առկա է այս փորձառությունը, քանի որ նմանատիպ ցուցահանդեսները մեծ ծախսեր են պահանջում և մենք էլ բավականին ծախսեր ենք կատարել, որպեսզի ստանանք այս ցուցադրությունը։ Որևէ բան չի վերաօգտագործվել, ցուցադրությունն ամբողջովին նորովի է ստեղծվել։ Ինչքան էլ, որ ունենք հովանավորներ և կառավարության աջակցությունը, մեզ պետք է ունենալ նաև միջոցներ, որպեսզի կարողանանք նմանատիպ այլ ցուցահանդեսներ կազմակերպել։ Տնօրենը վստահեցրեց, որ թանգարանի ստացած բոլոր միջոցներն ամբողջովին դրվում են թանգարանի գիտական, կրթական և մշակութային գործունեության վրա։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
