Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2024 թ.

Հրայր Թովմասյանն ազատվեց քրեական պատասխանատվությունից

45
Այսօր, 15:18
Հրայր Թովմասյանն ազատվեց քրեական պատասխանատվությունից

Դատավորը մեղավոր ճանաչեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ապա ազատեց քրեական պատասխնատվությունից․ «Դատարանը վճռեց ամբաստանյալ Հրայր Թովմասյանին մեղավոր ճանաչել երկու դրվագով և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն 2019-ին անցած լինելու պատճառաբանությամբ»,- կայացված դատավճիռը հրապարակեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։

Դատարանը որոշեց նաև Թովմասյանից բռնագանձել 5, 600 000 դրամ և 5, 203 800 դրամ գումար, իսկ գույքի վրա դրված կալանքը թողնել անփոփոխ

Հրայր Թովմասյանն ազատվեց քրեական պատասխանատվությունից