Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2024 թ.

«Արմեն Գրիգորյանը երևի չգիտի, որ հացահատիկի 90%-ը Հայաստան է գալիս Ռուսաստանից»․ Զախարովա

60
Այսօր, 14:00
«Արմեն Գրիգորյանը երևի չգիտի, որ հացահատիկի 90%-ը Հայաստան է գալիս Ռուսաստանից»․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությանը «Ուկրաինայի խաղաղության բանաձև»-ի համատեքստում պարենային անվտանգության վերաբերյալ առցանց համաժողովին։

«Այդ հավաքների մասնակիցները պետք է գիտակցեն, որ հակամարտության կարգավորումն անհնար է առանց Ռուսաստանի մասնակցության։ Նախ, պարենային անվտանգությամբ հետաքրքրված անձինք պետք է հետաքրքրվեն՝ ինչպես է այդ հարցը լուծվում իրենց երկրում։ Արմեն Գրիգորյանը երևի չգիտի, որ հացահատիկի 90%-ը Հայաստան է գալիս Ռուսաստանից։ Միգուցե, տեսահամաժողովի միջոցով կապ հաստատեք Ռուսաստանի՞ հետ՝ քննարկելու ձեր պարենային անվտանգությունը։ Դե, դա է արդար և հարգալից։ Ինչո՞ւ գործել թիկունքում՝ նրանց դեմ, ովքեր կերակրում են ձեզ և ապահովում ձեր պարենային անվտանգությունը»,-ասաց Զախարովան։

«Արմեն Գրիգորյանը երևի չգիտի, որ հացահատիկի 90%-ը Հայաստան է գալիս Ռուսաստանից»․ Զախարովա