Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ.

«Հոսանքազրկումների 3 հիմնական պատճառ կա»․ Գարեգին Բաղրամյան

180
Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2024 թ., 15:42
«Հոսանքազրկումների 3 հիմնական պատճառ կա»․ Գարեգին Բաղրամյան

ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպվել է քննարկում՝ Էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը երեք հիմնական խնդիր առանձնացրեց, որոնք առկա են Էլեկտրաէներգիա մատակարարող ընկերության մոտ․ «Հիմնականը մեր ենթակառուցվածքի գերմաշվածութունն է՝ առավելապես ցածր լարման հատվածում, քանի որ ներդրումների հիմնական ծավալն ուղղվել է բարձր լարման հատվածի արդիականացմանը։
Երկրորդ խնդիրը դա ընկերության մենեջմենթի խնդիրն է։
Ընկերության մեջ գտնվող որոշ ստրաբաժանումների միջև սինխրոն աշխատանքի խնդիր կա։ Թեժ գծի հետ կապված ևս բարելավման հարց կա՝ բողոքներն ավելի հասցեական դարձնելու համար։
Երրորդ պատճառը դա այն է, որ խոշոր սպառողներըի մոտ, որոնք տիրապետում են էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքների և պարտավոր են ունենալ համապատասխան մասնագետներ, շատ խնդիրներ կան։ Երբեմն նրանց մոտ տեղի ունեցած վթարները բերում են հարակից թաղամասերի հոսանքազրկմանը»,-ասաց Բաղրամյանը