Բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի ու նրա ուղևորի կյանքի համար
![]() Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա և Գլինկա փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Դավիթ Դավթյանի «Honda» մակնիշի ավտոմեքենան և 34-ամյա Ավետիս Տեր-Գրիգորյանի վարած «BMW» մակնիշի մոտոցիկլը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 19-ամյա Թ. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներից Թ. Բ.-ն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ նրան հայտնաբերել են վթարված մոտոցիկլից ու ավտոմեքենայից մի քանի մետր հեռավորության վրա: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
