Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2024 թ.

«Սեպտեմբերի 20-ի տոնը Ադրբեջանին Փաշինյանն է նվիրել»․ Ոսկան Սարգսյան

53
Այսօր, 12:18
«Սեպտեմբերի 20-ի տոնը Ադրբեջանին Փաշինյանն է նվիրել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր՝ սեպտեմբերի 20-ին Ադրբեջանում նշվում է պետական ինքնիշխանության տոնը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականով՝ ամեն տարի սեպտեմբերի 20-ը նշվելու է պետական ինքնիշխանության տոնը։ 2023թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը Արցախում լայնածավալ հարձակում են սկսել, որի հետևանքով սեպտեմբերի 20-ին «Ադրբեջանի ինքնիշխանությունը ամբողջությամբ վերականգնվել է»։
2022թ․ հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը Պրահայում կայացած հանդիպման ժամանակ Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Սեպտեմբերի 20-ի տոնը Ադրբեջանին Նիկոլ Փաշինյանն է նվիրել»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան